Հասարակություն

Ֆրանսիայից պահանջելու ենք ապահովել տեղի կրթական և մշակութային հաստատությունների անվտանգությունը․ Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր Facebook-յան էջում գրել է․

«Երեք ժամ առաջ զրուցեցի Վարդապետ Հարություն Պզտիկյանի հետ։ Փարիզի Մանույել-Մուրադյան վարժարանին հասցված վնասը շատ ավելի մեծ է քան կարելի էր պատկերացնել։

Սա արդեն երկրորդ նման հարձակումն է հայկական մշակութային կենտրոնների դեմ։ Նման վանդալիզմը անընդունելի է։

Հաջորդ օրերին Ֆրանսիայի իշխանություններից պահանջելու ենք հավուր պատշաճի անվտանգություն ապահովել ֆրանսահայ կրթական և մշակութային հաստատությունների համար»։

https://www.facebook.com/zareh.sinanyan/posts/10206362277892603

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ