fbpx
Սպորտ

12:05 10/10/2019

Ֆուտբոլի դարպասապահից՝ հոկեյի դարպասապահ․ Չեխը կլինի հոկեյիստի դերում

Աշխարհահռչակ դարպասապահ Պետր Չեխը որոշել է կարիերան շարունակել հոկեյում: Նա կխաղա պատանեկան լիգայում հանդես եկող «Գիլֆորդ Ֆենիքս» ակումբում։

37-ամյա Չեխի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև մրցաշրջանի ավարտը։ Նա Հոկեյիստի դերում իր առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 13-ին։

«Շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց խաղալ «Ֆենիքսում», ավելի շատ հոկեյիի փորձ կհավաքեմ։ Հույս ունեմ, որ ինձ կհաջողվի օգնել թիմին հասնել մրցաշրջանի նպատակներին», – ասել է Չեխը:

 

Վերեվ