Շնողը նորակառույց ֆուտբոլի դաշտ ունի՝ եվրոպական բարձր չափանիշներով․ Արեն Մկրտչյան

Ամենադիտվածներ

120 օրվա գերությունից վերադարձած մեր եղբոր համար տուն կկառուցենք․ Արեն Մկրտչյան (ԼՈւՍԱՆԿԱՐ)

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է Շնող համայնքի նորակառույց ֆուտբոլի խաղադաշտը, որը կառուցված է եվրոպական բարձր չափորոշիչներով, Ֆրանսիայից ներկրված արհեստական բարձրակարգ խոտածածկով։

«17 միլիոն դրամ ներդրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, 3.2 մլն դրամ` Շնող համայնքը։

Որպես ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ շնորհակալ եմ նախագահ Արմեն Մելիքբեկյանին, ով չի մերժել խնդրանքս ու Շնողը նույնպես ներառել է 40×20մ չափի խաղադաշտերի կառուցման ծրագրում։

Համայնքապետ Դավիթ Ղումաշյանի ջանքերով անցկացվել է նաև լուսավորության համակարգ` արտերկրից ներկրված բարձրակարգ լուսատուներով», – գրել է Մկրտչյանը։

Ամենաթարմ