fbpx
Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 14-ից 20-ը մարզական հավաք կանցկացնի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Էմին Ղարաբեքյանս – «Շահրդարի Սաբաշահր» (Իրան)

Ռոբերտ Բոյարկին – ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)

Խաղացողներ

Սարո Գալստյան – «Լեո»

Անդրանիկ Կարապետյան – «Լեո»

Գարեգին Մաշումյան – «Լեո»

Սարգիս Նասիբյան – «Արարատ-Արմենիա»

Ռաֆիկ Մելիքյան – «Արարատ-Արմենիա»

Կելսոն Վինիցիուս – «Ատիրաու» (Ղազախստան)

Վիկտոր Դե Սոուզա – «Լյուբավա» (Լեհաստան)

Էնրիկե Դա Սիլվա – «Բեթուն» (Ֆրանսիա)

Դավիթ Ասլանյան – «Սիպար» (Տաջիկստան)

Մամիկոն Ոսկանյան – ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան)

Համլետ Մանուկյան – «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)

Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900» (Բելառուս)

Վլադիմիր Սանոսյան – «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Ջոնաթան Բրունո Սանտյագո – առանց ակումբ

Մարզական հավաքի շրջանակներում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ին ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական «Դինամո Սամարա» թիմի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ