Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում Թամրազյան Գագիկի մահվան կապակցությամբ իր ընտանիքին և հարազատներին:
«Բոլորի կողմից շատ հարգված պարոն Թամրազյանը ավիացիայում իր գործունեությունը սկսել է 1975 թվականից: Իրականացրել է թռիչքներ ԱՆ-2, Յակ-40 և Տու-154 օդանավերի վրա՝ որպես հրամանատար:
Մեծ աշխատանք է տարել ավիացիոն թանգարանի գործունեությունը համակարգելու ուղղությամբ: Երկար տարիներ դասավանդել է Ավիաուսումնական կենտրոնում, պատրաստել է բազմաթիվ ավիացիոն մասնագետներ:
Մեր հիշողություններում Թամրազյան Գագիկը կմնա որպես բարի և լավ ընկեր»,- ասված է քաղավիացիայի կոմիտեի տարածած հաղորդագրությունում։