fbpx
Զինված Ուժեր

Գանձակի օդանավայականին հասցված հարվածից հետո տեսանք, թե Ալիևն ինչքան թքած ունի իր քաղաքացիների վրա

Գանձակի օդանավայականին հասցված հարվածից հետո տեսանք, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ինչ մակարդակի թքած ունի սեփական քաղաքացիների վրա։

Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեկ շաբաթ պատերազմ է, բայց Ալիևը որեւէ քայլ չի ձեռնարկել բավական մեծ քաղաքի պաշտպանությունը կազմակերպելու և բնակչության անվտանգությունն ապահովելու տեսանկյունից։ Ադրբեջանի զինված ուժերը հստակ տիրապետելով, որ իրենց իսկ հարվածներից, որոնք ուղղված էին Արցախի խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքներին, Արցախի զինված ուժերը կարող են պատասխան հարված հասցնել ռազմավարական նշանակության ռազմական հատուկ նշանակետերին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պաշտպանության բանակն այսօր խոցել է Գյանջայի օդանավակայանը:

Հիշեցնենք, որ այնտեղից դուրս եկող ռազմական օդանավերը ոչ միայն Արցախի այլև Հայաստանի տարածքում են ագրեսիա իրականացրել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ