fbpx
Սպորտ

«Գանձասար-Կապան» և «Լոռի» հանդիպում

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում «Գանձասար-Կապանը» Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեց «Լոռիին» և 2:0 հաշվով հաղթանակ տոնեց,տեղեկացրեց armsport.am-ը.

Գոլերն արձանագրվեցին երկրորդ կեսում. 67-րդ րոպեին հաշիվը բացեց Լուբամբո Մուսոնդան, իսկ արդեն ավելացված ժամանակում «Գանձասար-Կապանի» առավելությունը կրկնապատկեց Միհրան Մանասյանը՝ անվրեպ իրացնելով հյուրերի դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը:

Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապանն» ունի 16 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Լոռին» մնաց 24 միավորով 4-րդ տեղում:

Բարձրագույն խումբ, 17-րդ տուր

«Գանձասար-Կապան»-«Լոռի»՝ 2:0
Գոլերը՝ Մուսոնդա 67՛, Մանասյան 90+1՛ / 11-մետրանոց

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ