ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը՝ նոյեմբերի 26-ին, արձակուրդ կվերցնի։
Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»,– գրել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ ուրբաթ լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատարը հայտնել էր, որ անհրաժեշտություն չի տեսնում քարոզարշավի ժամանակ արձակուրդ վերցնելու։
Այսօր ավելի վաղ Փաշինյանը ուղիղ եթերում տեղեկացրել էր «Իմ քայլի» քարոզարշավի մեկնարկի ժամանակացույցի մասին և ընդգծել, որ ինքն ակտիվորեն մասնակցելու է քարոզարշավին։
