Հունաստանի մայրաքաղաք Աթենքում համազգային գործադուլի շրջանակներում հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել։
Նշվում է, որ անարխիստները քարեր են նետել արհմիությունների և ձախ քաղաքական կուսակցությունների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների վրա։ Ի պատասխան՝ ոստիկանության աշխատակիցները կիրառել են գազ և խլացուցիչ նռնակներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հռոմում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել։ Երթի ընթացքում ցուցարարները պահանջել են դադարեցնել կրակը Ուկրաինայում, ինչպես նաև դադարեցնել զենքի մատակարարումը Կիևին։

