Պիկեն իր կարիերայի վերջին խաղում կրկնել է «Բարսելոնայի» հակառեկորդը։
Պաշտպանը, ով իր կարիերայի վերջին խաղը սկսել է պահեստայինում, «Օսասունայի» հետ խաղում (2:1) ընդմիջմանը սկսել է վիճել մրցավար Ժեզուս Գիլ Մանզանոյի հետ Ռոբերտ Լևանդովսկու հեռացման շուրջ։ Արբիտրը վիրավորանքների համար խաղադաշտից հեռացրեց Պիկեին:
Այս հեռացումը 35-ամյա խաղացողի համար 11-րդն էր կատալոնացիների կազմում։ Պիկեն կրկնել է Խրիստո Ստոիչկովի ակումբային հակառեկորդը.
Պեպ Գվարդիոլան «Բարսելոնայի» 123-ամյա պատմության մեջ 9 կարմիր քարտով երրորդ տեղում է։

