Գերմանիան միլիարդավոր եվրոներ կծախսի հակահրթիռային պաշտպանության համակարգի հզորացման համար

Ամենադիտվածներ

Գերմանիայի գործընկերները կասկածում են Ուկրաինային օգնելու նրա վճռականությանը

Գերմանական իշխանությունները նախատեսում են մինչև 17 միլիարդ եվրո հատկացնել սեփական հակահրթիռային պաշտպանության համակարգի (ՀՀՀ) ամրապնդման համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Գերմանիայի իշխանությունները բանակցում են ռազմական արտադրանքի մի քանի արտադրողների հետ բազմաշերտ հակահրթիռային վահան ստեղծելու շուրջ։

Այսպիսով, Գերմանիայի ղեկավարությունը կարող է պայմանագիր կնքել գերմանական Diehl Defense GmbH ընկերության հետ IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգի գնման համար, որը կառավարությանը կարժենա 2-3 մլրդ եվրո։ Բացի այդ, դիտարկվում է իսրայելական Arrow 3 հակահրթիռային պաշտպանության համակարգի՝ չորս միլիարդ եվրոյի, ինչպես նաև ամերիկյան զենիթահրթիռային պաշտպանության (SAM) Patriot 10 միլիարդ եվրո արժողությամբ համակարգի ձեռքբերումը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ