Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեի մրցանակակիրները հայտնի են

Ամենադիտվածներ

pek

Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեի ժյուրիի անդամների երկօրյա բուռն քննարկումներից հետո վերջիններս հայտարարել են մրցանակակիր արվեստագետների անունները:

Գլխավոր մրցանակը տրվել է Չինաստանից ժամանած Հուի Ժանգին՝ «Հայացք դեպի լույսը-2» ստեղծագործության համար:

Առաջին մրցանակին է արժանացել Թաիլանդից Ռաթանա Սուջարիթը «Լուսադեմին. ժամը 02։ 00» գործով, Երկրորդ մրցանակակիրը Լեհաստանից է: Քշիշտոֆ Տոմալսկին մրցանակ ստացավ «Առաջացում VI աստղաֆիզիկոսների համար» ստեղծագործության համար:

Երրորդ մրցանակակիրը Թաիլանդից Սուպատանավադե Մուանթան է: Նա մրցանակ է ստացել «Գենդերային դերերի խախտում» ստեղծագործության համար։

«Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի» մրցանակները հեղինակել է քանդակագործ Էդգար Գրիգորյանը։

Ժյուրիի կողմից պատվոգրի են արժանացել Չինաստանից Թինգթինգ Չենը, Ժիան Սիվեի Ժիանը, ԱՄՆ-ից Թրեյսի Թեմփլթոնը և Բրենդի Գրոգանը, Իրանից Սադեհ Գոլրիզը, Թոմաս Քուսինգը Էստոնիայից, Օլիվեր Պիլիչը Լեհաստանից, Վաի Վոնգը Հոնգ Կոնգից, Աքավատ Դեետոն Թաիլանդից և Մերի Անդրեասյանը Հայաստանից:

«Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի» սահմանած մրցանակներից զատ միջազգային ժյուրին դոկտոր պրոֆեսոր պարոն Մատեուշ Օտրեբայի նախագահությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից սահմանված հատուկ մրցանակը միաձայն շնորհել է հայ արվեստագետ Արման Վահանյանին՝ Հայաստանի Հանրապետությունում գեղարվեստական տպագրության ավանդույթների պահպանման, զարգացման, միջազգայնացման և գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի կայացման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար։

Մրցանակը շնորհել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Հատուկ մրցանակ էր առանձնացրել նաև Ռուսական գիտամշակութային կենտրոնը։ Այն հանձնվել է Սվետլանա Ռյաբովային (Ռուսաստան)՝ «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ին» մասնակցության համար։ Մրցանակը հանձնել է Ռուսական գիտամշակութային կենտրոնի գործադիր տնօրեն Անդրանիկ Արզումանյանը։ «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ը» բաց է մինչև սույն թվականի նոյեմբերի 7-ը։

Այն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահի և նրա տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();