fbpx
Կառավարություն

Գեղհովիտում կկառուցվի ոռոգման ներքին ցանց՝ 1 139 գծամետր ընդհանուր երկարությամբ

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի ոռոգման ներքին ցանց՝ 1 139 գծամետր ընդհանուր երկարությամբ։

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնից` ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 29 միլիոն 817 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 20 միլիոն 871 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 8 միլիոն 945 հազար դրամը՝ Գեղհովիտի գյուղապետարանը։ Ծրագրով նախատեսվում է երկաթյա կիսախողովակներով ոռոգման ջրատարների կառուցում 3 տարբեր թաղամասերում, ինչի արդյունքում նվազագույնի կհասցվեն մատակարարվող ջրի կորուստները, միաժամանակ ներհամայնքային ճանապարհների համար դրանք կծառայեն որպես ջրահեռացման միջոց։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ