fbpx
Հասարակություն

Գիշերը 4-ին ահազանգ է ստացվել, որ Քարագլուխում տուն է այրվում

Այսօր՝ մարտի 7-ին, ժամը 04:00-ին ահազանգ է ստացվել, որ Քարագլուխ բնակավայրում տուն է այրվում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ այրվում է Քարագլուխ բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկի փայտե առաստաղը։

Նշվում է նաև, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 04։40-ին, մարվել՝ 05։05-ին: Այրվել է առաստաղը (մոտ 28 քմ):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ