Գիտնականները ցանկանում են աստերոիդի ներսում տիեզերական կայան կառուցել

Հրապարակող՝

Կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը

Ամենադիտվածներ

Բազում տիեզերագետներ ցանկանում են փորել աստերոիդները: Սակայն միկրոգրավիտացիայի պայմաններում հորատելը այդքան էլ հեշտ չէ, քանի որ աստերոիդի վրա ուժ գործադրելիս, այն հետ է մղում քեզ:

Աստերոիդը հորատելու և նրա մեջ տիեզերական կայան կառուցելու գաղափարը Վիեննայի համալսարանի գիտնականներին դեռ վաղուց է գրավել:

Ըստ վիեննացի գիտնականների՝ դեկտեմբերին հրապարակված հետազոտությունների, աստերոիդի ամենալավ տեսակը, որի մեջ հնարավոր կլինի տիեզերական կայան կառուցել ամուր քարե աստերոիդն է, որը բազում պտույտներ է կատարում մեկ րոպեի ընթացքում: Խնդիրը նրանումն է, որ աստերոիդը կարողանա տրամադրել այնքան կենտրոնախույս ուժ, որը հնարավորություն կտա աստերոիդը կենտոնից դեպի դուրս փորել:

«Եթե մենք կարողանանք գտնել այնպիսի աստերոիդ, որը կլինի բավականին կայուն, մենք կարիք չենք ունենա ալյումինե պատերի և ինչ-որ այլ բանի, այլ պարզապես կկարողանանք օգտագործել ողջ աստերոիդը որպես տիեզերական կայան», – New Scientist-ի հետ զրույցում նշել է Թոմաս Մայնդլը, ով նույնպես աշխատում է այս հետազոտությունների վրա:

Մի շարք հարցեր սակայն դեռևս մնում են անպատասխան. արդյո՞ք աստերոիդի ներսում թունել փորելը չի հանգեցնի նրան, որ պտտվող տիեզերական մարմինը չափազանց կթուլանա և կփայթի ինքն իրեն, կամ արդյո՞ք շարունակական հորատումը չի հանգեցնի նրան, որ աստերոիդը կադարարի պտտվել: Եվ, եթե, այդքան դժվար է աստերոիդը արտաքինից փորելը, արդյո՞ք նույն խնդիրները չեն առաջանա ներսից փորելու դեպքում:

«Գիտության և գիտաֆանտաստիկայի միջև սահմանը չափազանց «մշուշապատ է», – ասում է Մայնդլը, –  ինչ-որ բան ինձ հուշում է, որ առնվազն 20 տարուց մենք կկարողանանք աստերոիդ փորել, կամ նմանատիպ ինչ-որ բան անել»:

Աղբյուրը՝ Futurism

Թարգմանությունը՝ Azat TV

Ամենաթարմ