fbpx
Իրավական

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Ապրիլի 27-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողների հետ համատեղ, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցից ոստիկանության Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Արտակ Ս.-ն, որը 2018թ. սեպտեմբերի 7-ից ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ