fbpx
Սպորտ

Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Կրասնոդարի կազմում

ՌՊԼ-ի 28-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում ոչ-ոքի է խաղաց «Արսենալի» հետ։ Թիմերը մեկական գնդակ են փոխանակել:

19-րդ րոպեին հաշիվը բացել են դաշտի տերերը: 76-րդ րոպեին Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն իրացրել է 11-մետրանոց հարվածը։ Սպերցյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

«Կրասնոդարը» 46 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Արսենալը» 23 միավորով վերջին՝ 16-րդ տեղում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ