«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենը խոսել է Պրիմերայի 29-րդ տուրում «Լեգանեսի» դեմ տարած 2-0 հաշվով հաղթանակը։
Մարզիչը նշել է, որ տուգանային ներսում խաղալը շատ դժվար է:
«Երբ շուրջդ այդքան շատ մարդիկ կան, պետք է շատ ջանալ, որ ազատ տեղ գտնես։ Անտուան Գրիզմանն արեց իր գործը, որը գովեստի է արժանի։ Նա գոլ խփեց, բայց չհաշվեցին։ Անտուանը կարևոր է «Բարսելոնայի» համար»,-ասել է Սետյենը։
Սետյենի խոսքով` այդպիսի խաղերում խաղալը շատ դժվար է, եթե չի հաջողվում սկզբում գոլ խփել։
«Մենք լավ սկսեցինք, բայց հետո շատ գնդակ կորցրեցինք ու մրցակցին շանս տվեցինք։ Նրանք կարողացան գոլ խփել, բայց վերջում խաղը մեր հսկողության տակ վերցրինք։ «Լեգանեսը» հիանալի ձևով փակվում ու պաշտպանվում է։ Մեզ համար դժվար էր ազատ գոտիներ գտնելը։ Դեռևս անհրաժեշտ հստակություն չունենք գնդակի հետ աշխատելիս»:
Այս մասին հայտնում է Marca-ն։

