Հայ ժամանակակից գրողի գիրքը լավագույնն է ճանաչվել միջազգային մրցույթում-Azat TV
Մշակույթ

Հայ ժամանակակից գրողի գիրքը լավագույնն է ճանաչվել միջազգային մրցույթում

Հայ ժամանակակից գրող Հովիկ Աֆյանի «Կարմիր» գիրքը ճանաչվել է Լավագույն գեղարվեստական գիրքը՝ TCK Publishing-ի կազմակերպած մրցույթում։

Այս մասին տեղեկացնում է ինքը՝ Աֆյանը։

Նրա խոսքով՝ հարյուրավոր գրքերի մեջ իր գիրքը միակն էր, որը Հայաստանից էր։

Նա նշել է, որ այժմ կարող է գլուխը հանգիստ դնել բարձին՝ վստահությամբ, որ Հայաստանի համար մի բան արել է։

Նշենք, որ մրցույթում հաղթող գիրքը որոշվել է ընթերցասերների քվեարկության արդյունքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ