fbpx
Աշխարհ

Գուայդոյի դեմ քրեական դատավարություն է սկսվել

Վենեսուելայի գերագույն դատարանը քրեական գործ է սկսել վենեսուելական ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյի դեմ, ով իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել: Այս մասին հայտնել է Վենեսուելայի Ազգային սահմանադիր ժողովի (ԱՍԺ) անդամ Գարսիա Սերպան:

«Նրա դեմ սկսվել է քրեական դատավարություն, որը կվարեն Գերագույն դատարանը և դատախազը»,- հայտարարել է Սերպան պետական հեռուստատեսության եթերում: Վերջինս կարծում է, որ Խուան Գուայդոն «պետք է պատասխան տա այն ամենի համար, ինչ արել է և հայրենիքի դավաճանության համար»:

Սակայն Գուայդոն այս որոշումից հետո հայտարարել է, որ մտադիր չէ դադարեցնել պայքարն ընդդեմ իշխանությունների:

Ինչպես արդեն տեղեկացվել է, նախօրյակին Գուայդոն Ազգային սահմանադիր ժողովի որոշմամբ և Վենեսուելայի Գերագույն դատարանի հանձնարարականով զրկվել է խորհրդարանական անձեռնմխելիությունից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ