fbpx
Մարզեր

Գյումրին այսօր նշում է իր տոնը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Գյումրին նշում է իր տոնը: Թե քանի տարեկան է դառնում քաղաքը, դժվար է ասել, սակայն տարածքից հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված արժեքավոր գտածոները վկայում են, որ  քաղաքն ունի մոտ 3000-ամյա պատմություն, համարվել է Եվրոպական քաղաքակրթության կենտրոններից մեկը։

Կումայրի, Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական ու Գյումրի դարձած քաղաքը այսօր էլ իր տարբերվող ու չկրկնվող  ճարտարապետությամբ ու վարպետներով շարունակում է հետաքրքրել շատերին: Քաղաքի օրը հազարավոր հյուրեր են ժամանել Գյումրի՝ գյումրեցու հետ  տոնը նշելու:Տոնական միջոցառումների հիմնական ու կարևոր կենտրոնն այսօր Շիրազի փողոցն է: Շիրազի անունը կրող վերակառուցված փողոցը նախկինում կոչվել է 16 փողոց։ Այն եզակի քաղաքներից է եղել, որտեղ փողոցները համարակալում են ունեցել:

Պատմական շինություններով հայտնի փողոցում այսօր վաղ առավոտից էր եռուզեռը սկսվել: Փողոցի ամբողջ երկայնքով տեղադրված տաղավարներում իրենց ձեռագործ աշխատանքներն են ցուցադրելու գյումրեցի վարպետներն ու  արվեստագետները:«Վարպետների քաղաք» խորագրին համահունչ տաղավարներում գյումրեցու վարպետությունն է ցուցադրվում: Դրանց կողքին կա մի  կոլորիտային անկյուն, որտեղ բոլոր հյուրերը կարող են լուսանկարվել գյումրեցիների տարազով տիկնիկների հետ։ Ի դեպ, այս ամենը գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանը ստեղծել է թղթե թափոններից և այն  «Իմ հոգու տուն Գյումրի» շարքից է:Քաղաքի տոնին ներկա գտնվելու, գյումրեցիների հետ ուրախանալու, հին ճարտարաեպությանը ծանոթանալու համար Հանրապետության տարբեր բնակավայրերից ու արտերկրից հյուրերը Գյումրի են գալիս նաև գնացքով։ Տոնական օրվա առիթով երկաթուղին էլ այսօր աշխատում է այլ գրաֆիկով, երթուղի են ավելացրել: Քաղաք եկած հյուրերին հենց  կայարանամերձ հրապարակում դիմավորում էին պարային խմբերը։Տոնական տրամադրություն է քաղաքի տարբեր թաղամասերում։ Անի թաղամասում անցկացվող միջոցառմանը գյումրեցիների հետ մասնակցում էին Ուրուգվայից ժամանած հյուրերը, որոնք ֆիլմ են նկարում Գյումրու ու գյումրեցի Արցախյան պատերազմի հերոսների մասին: Միջոցառման պաստառներն ու փուչիկները, տարազներով երեխաները ոգևորել էին նաև հյուրերին: 

«Ինձ մի պահ թվաց Ուրուգվայում եմ, քանի որ այսօր Ուրուգվայում տոնում են երկերի անկախության օրը: Առաջին անգամ եմ Գյումրիում, արդեն հասցրել եմ լսել ձեր քաղաքի մասին՝ ովքեր են ապրել, ինչ հերոսներ ունեք: Հպարտություն է, ձեր քաղաքի համար ուրախ եմ, որ իմ ֆիլմում ընդգրկել եմ հենց Գյումրին ու գյումրեցու պատմությունները»,- ասել է ռեժիսոր Ալեխանդրո Լեմոսը։Բոլորի տոնական ու ուրախ տրամադրությունը ապահովեցին Գյումրու պարային խմբերի սաները։ Հիմա երգ ու պարը բոլոր թաղամասերում, իսկ երեկոյան ամբող տրամադրությունը կտեղափոխվի Գյումրու կենտրանական հրապարակ, որտեղ մեծ համերգ ու հրավառություն է սպասվում: Դրանով էլ կեզրափակվի Քաղաքի օր միջոցառումների շարքը:

Աղբյուրը՝ Shantnews.am

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ