fbpx
Արցախ

Օդային փառատոն Ստեփանակերտում

Օգոստոսի 24-ին Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է Artsakh Airfest օդային երրորդ փառատոնը:

Փառատոնի կազմակերպումը կարևորվում է ոչ միայն տուրիզի զարգացման, այլև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ու ռազմական տեսանկյունից, քանի որ այն նպաստում է երիտասարդության շրջանում այս ոլորտի նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը:

Օդային փառատոնը նաև խթան է հանդիսանում մի կողմից ոլորտի մասնագետների ձևավորման, մյուս կողմից՝ ամենատարբեր սարքավորումների ստեղման համար, ինչն անչափ կարևոր է պատերազմական պայմաններում գտնվող մեր երկրի օդային սահմանների պաշտպանությունը շարունակաբար բարձրացնելու համատեքստում:

Փառատոնի ընթացքում կազմակերպվել են օդապարիկով, ինքնաթիռով և պարապլանով թռիչքներ, ցուցադրվել է օդային շոու ծրագիր:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ