Մոսկվայում սպանել են հայ մարզիկ Աշոտ Բոլյանին-Azat TV
Սպորտ
15:30 14/11/2019

Մոսկվայում սպանել են հայ մարզիկ Աշոտ Բոլյանին

Մոսկվայում սպանել են թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով) Աշոտ Բոլյանին: Այս մասին տեղեկացնում Է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Նա ՀՀ քաղաքացի էր:

«Հայտնում ենք, որ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ՝ Մոսկվայում հայազգի մարզիկ Ա․Բոլյանի սպանության դեպքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության առնչությամբ։

Ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների՝ 1979 թ․-ին ծնված Ա․Բոլյանի դին հայտնաբերվել է նոյեմբերի 13-ի երեկոյան Մոսկվայի հարավ-արևմուտքում (Նախիմովսկի պողոտա 59 հասցեում): ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչությունը դեպքի առնչությամբ հարուցել է քրեական գործ»,-նշում են դեսպանությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ