fbpx
ՏՏ

Հ2-ը զրկվել է հեռարձակման իրավունքից. 5-րդ ալիքը և Արմնյուզը կհեռարձակվեն միայն մայրաքաղաքում

Տեղի ունեցավ հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների մրցույթը։

Ըստ նախնական արդյունքների՝ Հանրապետության ամբողջ տարածքում հեռարձակվող հեռուստաալիքներում կա փոփոխություն․

Հ2-ը՝ նախկին Պրոմեթևսը, այլևս չի հեռարձակվելու ամբողջ հանրապետության տարածքում, իսկ դրա փոխարեն հանրապետական լիցենզիա է ստանալու ԱԹՎ ՍՊԸ-ն՝ ATV-ն։

Մնացած հանրապետական հեռարձակվող հեռուստաալիքները առաջիկա 7 տարիներին մնալու են նույնը՝
Հ1 (առանց մրցույթի),
Արմենիա,
Երկիր Մեդիա,
Շանթ,
Կենտրոն։
Հանրապետական ծածկույթով կգործի նաև 1 ռուսական հեռուստաալիք։

Հանրապետական սլոթերից դուրս մնացած 5-րդ ալիքն ու Արմնյուզը կհեռարձակվեն միայն մայրաքաղաքային սփռման սլոթերով։

Մայրաքաղաքային սփռման սլոթերի հնարավորություն կունենա նաև Freenews ՍՊԸ-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ