«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Ա Սերիայի վերսկսման մասին։
«2022 թվականը մեզ համար հաջող տարի էր. մենք գավաթներ նվաճեցինք և մինչև վերջին պայքարեցինք Սկուդետոյի համար նախորդ մրցաշրջանում: Հիմա պետք է ամեն ինչ նորից սկսել և անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս մրցաշրջանը նույնպես հաջող լինի»,- Ինձագիի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Ա Սերիայի 15 տուրից հետո «Ինտերը» զբաղեցնում է 5-րդ տեղը՝ առաջատար «Նապոլիին» զիջելով 11 միավորով: