fbpx
Կառավարություն

Համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ: ՀՀ վարչապետը նշել է, որ երկու օր է՝ գործարկվել է հանրայի վերահսկողության հարթակը: Դա պատկերացում է տալիս՝ ինչ է տեղի ունենում:
Բայց հենց այստեղ նա ընդգծել է մի մտահոգիչ միտում՝ դա առիթ է դառնում ատելության խոսքի, ինչը վարչապետն անընդունելի համարեց:

«Ցավոք սրտի, ինքս էլ վարակվել եմ և, հետևաբար, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան այնպես չեմ արել, ինչպես որ պետք էր: Ուզում եմ ասել, որ հանրային վերահսկողության հարթակը ոչ թե մարդկանց դատապարտելու, այլ մեր խնդիրը հասկանալու համար է»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց՝ 33 տարեկան երիտասարդ պացիենտ է մահացել կորոնավիրուսից, ու որ այս իրավիճակը միայն տարեցներին չի սպառնում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ