Ես 2018-ին Մեղրիում խոստացել եմ, որ քաղաքի մանկապարտեզը շահագործման կհանձնվի. «Իմ քայլը» հիմնադրամը նաև միջոցներ է հատկացրել և ինձ համար տհաճ անակնկալ է, որ մինչև հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է պարզել, թե ֆինանսավորման առկայության պայմաններում գործը չի արվել: Ես հանձնարարում եմ հսկողության տակ առնեք, սա ես համարում եմ անձնական պատասխանատվություն՝ անկախ նրանից, թե ով է կապալառուն, որովհետև ծրագիրն իրականացրել է համայնքը»,-ասաց նա: