ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հանդիպման վերջում ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել։
Երբ բրիտանացի լրագրողների հետ շփումն ավարտվել է ու եկել է ամերիկացի լրագրողների հերթը, Բայդենի աշխատազմից նրանց հրելով դուրս են մղել դահլիճից։
Մի շարք հարցեր այդպես էլ անպատասխան են մնացել, իսկ լրագրողները բողոք են ներկայացրել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիին։