Հուլիսի 7-ին պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։
- ՀՀ ՊՆ ՌՎԾ նախկին պետը հրապարակել է պետական գաղտնիքներ․ ԱԱԾ
- Ադրբեջանի ՊՆ֊ն կրկին ապատեղեկատվություն է տարածել
Իր խոսքում զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նրանց` հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել ծառայության ընթացքում բարձր կարգապահություն ցուցաբերած և հրամկազմի կողմից գերազանց գնահատականի արժանացած զինծառայողներին։ Հանդիսավոր արարողությունը համերգով եզրափակել է մարզային մշակութային կենտրոնի երգի-պարի համույթը։