fbpx
Առողջապահություն

Հայաստան է ներկրվել Sputnik-V-ի նոր խմբաքանակ

Հուլիսի 7-ին առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Հայաստանում Sputnik-V-ի նոր խմբաքանակ է ներկրվել:

«Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։
Այսօր Հայաստան է ներկրվել ռուսական Sputnik-V (Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի նոր խմբաքանակ` 15000 անձի համար 15000 առաջին բաղադրիչ:

Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Պատվաստումներն իրականացվում են շարժական պատվաստումային կետերում և առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին։ Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:

Հանրապետությունում առկա «ԱստրաԶենեկա», «Կորոնավակ» և «Սպուտնիկ-V» պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

ՀՀ-ում պատվաստումներն անվճար են և իրականացվում են կամավորության սկզբունքով»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ