Հունիսի 5-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Դրանում ասվում է․
«Սիրելի´ հայրենակիցներ,
Հանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են: Հանրային իշխանության պաշտոնյաները պարտավոր են ղեկավարվել ձեր առօրյա հոգսերի օրակարգով, հարգել և պաշտպանել ձեր իրավունքներն ու ազատությունները:
- Ժողովուրդը, անփոփոխելիորեն սահմանել է, որ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական պետություն է
- Սահմանադրությամբ ապրելը ո՛չ թե պարտականություն է, այլ ազատ մարդու առավելություն․ «Ազատ դեմոկրատների» ուղերձը
Նրանց բոլոր նախաձեռնությունների, արարքների հիմքում պետք է լինեն իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքները: Ցանկացած այլ բան անընդունելի է, պարզապես անկեղծ չէ: Հենց այս իրական արժեքներն է ամրագրել ՀՀ Սահմանադրությունը` մեր երկրի Մայր օրենքը: Այդ արժեքները մեր ամուր պետականության հիմքերից են: Շնորհավորում եմ հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով»:
