Կայացել է բազմամիլիոնանոց լսարան ունեցող և շատերի սիրելի «Հարի Փոթերը» ֆիլմի հատուկ էպիզոդի պրեմիերան։
Նոր էպիզոդը կոչվում է «Հարի Փոթեր․ վերադարձ Հոգվարթս»։ Դրանում նկարահանվել են ֆիլմի հայտնի դերասաններ Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինտը, Էմմա Ուոթսոնը և այլն։ Նրանք հանդիպում են միմյանց ու միասին ուղևորվում Հոգվարթս։
Էպիզոդում ցոցւադրվում են նաև արխիվային կադրեր, որոնք դեռևս չեն հրապարակվել։
Worner Bros-ի նախագահ Թոմ Աշեյմանը նշել է, որ սրանով իրենք իրենց հարգանքն են հայտնում ֆիլմաշարին առնչված բոլոր մարդկանց, այդ թվում՝ ֆիլմի երկրպագուներին։
Ստորև կարող եք դիտել էպիզոդի թրեյլերը։
https://www.youtube.com/watch?v=RY8skj5nkc8