Երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

Հրապարակող՝

Ամփոփվեցին 2019 թվականի ամառային զորակոչի արդյունքները

Ամենադիտվածներ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցներից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 11-ին հակառակորդի կողմից ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական հենակետի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հրազենային մահացու վնասվածքներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնված` 2002թ.), Վահան Վաչագանի Բաբայանը (ծնված` 2003թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը(ծնված` 2002թ.):

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ

Ամենաթարմ