Արայիկ Հարությունյանն ու Ռոբերտ Էմմիյանը քննարկել են Արցախում թեթև աթլետիկայի զարգացման հեռանկարները

Ամենադիտվածներ

Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին։

«Քննարկվել են Արցախում թեթև աթլետիկայի զարգացման հեռանկարները։

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Էմմիյանին Արցախում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բնագավառում ունեցած մեծ ավանդի և ցուցաբերած աջակցության համար՝ հույս հայտնելով, որ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ, ԱՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ