fbpx
Արցախ

Հարությունյանն ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է ռազմաքաղաքական իրավիճակը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որից կից գրել է․

«Հարգելի հայրենակիցներ,

Այսօր հանդիպել եմ ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ:

Քննարկել ենք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը և եռակողմ հայտարարության դրույթները:  Մեկ անգամ ևս վերահաստատել եմ, որ նաև ես եմ դիմել ՀՀ վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար:

Այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, քանի որ զինված ուժերի հրամանատարությունը պնդել է դրա անհրաժեշտությունը:

Մենք ունեցել ենք որոշակի լուրջ խնդիրներ, որոնց պայմաններում պատերազմի շարունակումը հանգեցնելու էր ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստների, որոնց թվում՝ Ստեփանակերտի անկմանը, այլ քաղաքների, գյուղերի ու հազարավոր զինծառայողների շրջափակմանը»։

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/649761272387916?__cft__%5B0%5D=AZVASBlWVbucMxQguIcms8u6ZeC_8kwFVCMI10hQu6YPxydyKS8mIXFTXnDDaDALok6nFkMTHAaSSL_N5h5jIfW6rvRaumYGsMcKiRYsR4E2pUFVdT_3knFBhq5IwtbOJb1ZX_X_bVGs7jQy0JAtifw4U3wAgtVIctZVU2hApPVb7Q&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ