fbpx
Առողջապահություն

Ի՞նչ հատկություններ ունի մանգոն

Մանգոն ունի տարբեր տեսակներ` ըստ գույնի, ձևի, համի և կորիզի մեծության: Մինչդեռ մրգի արտաքին գույնը կարող է տարբերվել կանաչից մինչև կարմիր, դեղինից` նարնջագույն երանգներով, մանգոյի հյութալի միջուկը հիմնական ոսկեգույն-դեղին է:

Մանգոն քաղցրահամ է և պարունակում է 20 տեսակի վիտամիններ ու հանքանյութեր:

Ինչպես ներկայացնում է Organic Health-ը`մանգոն հարուստ է օգտակար հատկանիշներով:

Մանգոն հարուստ է վիտամին A-ով, որը փայլուն տեսք է հաղորդում դեմքի մաշկին:Մանգոյից ստացված 2 թեյի գդալ խյուսը 1 թեյի գդալ կաթի և մեղրի հետ խառնելով՝ բնական միջոց կստանաք սև կետերը վերացնելու համար: Մրգում առկա A և C վիտամինները հիանալի հակատարիքային միջոցներ ու սնուցիչներ են: Այն վերացնում է կնճիռները` սպանելով ավելորդ ազատ ռադիկալները:

Կտրատած մանգոյով կարող եք մերսել դեմքի մաշկը այն սպիտակեցնելու համար: Չորացնելով մանգոյի կեղն արև տակ, աղալով փոշի ստացեք դրանից և 2 թեյի գդալ փոշուն 2 թեյի գդալ յոգուրտ խառնելով՝ ստացեք դեմքը սև կետերից մաքրելու արդյունավետ դիմակ:Մանգոյի խյուսը 2 թեյի գդալ ցորենի ալյուրի հետ խառնելով` կստանաք դեմքի ծակոտիները վերացնելու դիմակ:Զգայուն մաշկի համար դիմակ կարելի է պատրաստել մանգոյի, վարսակի ալյուրի և մեղրի խառնուրդով:

Խառնեք մանգոյի խյուսը 2 թեյի գդալ յոգուրտի և 4 ձվի դեղնուցի հետ և հիանալի բալզամ կստանաք մազերի համար:Մանգոյում առկա վիտամին A-ն հիանալի միջոց է թեփի դեմ պայքարելու համար: Պարզապես պետք է մանգոյի խյուս քսել գլխամաշկին, պահել մի քանի րոպե: Այն նաև փայլ կհաղորդի մազերին:Մազերին քսելով մանգոյի սերմի և կոկոսի յուղի խառնուրդը՝ կդանդաղեցնեք մազերի սպիտակելու գործընթացը:

Մանգոն հարուստ է հակաօքսիդանտներով, ինչն օգնում է կանխել քաղցկեղի բջիջների զարգացումը:Վիտամին A օգնում է տեսողության բարելավմանը: Մանգոյում առկա մանրաթելերն ու հակաօքսիդանտները կօգնեն նվազեցնել վատ խոլեստերինի մակարդակն արյան մեջ:Մանգոն նաև ալկալային ազդեցություն է գործում` ապահովելով օրգանիզմի համար անհրաժեշտ ջրածնի մակարդակը։Մանգոն օգտակար է նաև իմունային համակարգի ամրապնդմանը: Մանգոն նպաստում է ֆոլինաթթուների ապահովմանը օրգանիզմում, որը նպաստում է պտղաբերությանը: K վիտամինով հարուստ մանգոն կամրապնդի նաև ոսկորների ամրությունն ու առողջությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ