Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Հատուկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի համար, որն իր Ֆբ էջում ժողովրդին բռնարարի տեղ է դրել ու գլուխ գովել, որ իբրև թե նեմեցների ու մյուսների վրա, որ ժողովուրդը դեռ չի մաքրել իր կոշիկները դա միմիայն Նիկոլ Փաշինյանի և այս իշխանության շնորհիվ է։ Միաժամանակ այս նույն անձը սպառնացել է ժողովրդին «քսի տալ» նեմեցների վրա, քանի որ իրենց համբերության բաժակը լցվում է:
Ուզում եմ սույն անձին հիշեցնել, որ ո՛չ Փաշինյանի, ո՛չ իր շնորհիվ է, որ ժողովուրդը խորագետ է ու ոմանց բռնարար վարքին մշտապես հակադրում է խաղաղ պայքարի ճանապարհը /որով, ի դեպ, պարծենում են նաև իրենք՝ անընդհատ կրկնելով «ոչ բռնի, թավշյա հեղափոխություն» բառակապակցությունը/։ Ու՞ր էր այս մարդը, երբ Հարսնաքարում տեղի ունեցած զինվորական բժիշկների դաժան ծեծից հետո, մարդիկ՝ իրենց խաղաղ ակցիաներով, դեռևս նեմեցներին հովանավորող նախկին իշխանության ժամանակահատվածում հասան Ռուբեն Հայրապետյան մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորի մանդատազրկման։ Այդ ընթացքում իրենք չէին էլ երևում հորիզոնում, բայց որևէ բռնության ակտ չի գրանցվել, թեև ցասումը շատ ավելի մեծ էր՝ Վահե Ավետյանի մահից հետո։
Այնպես որ, խորհուրդ կտամ բռնության սերմեր չցանել ժողովրդի գիտակցության մեջ, եթե նման դեպք տեղի ունենա, ապա միայն ձեր ուղղորդմամբ, ոչ՝ ժողովրդի։ Բավական է ժողովրդի անունից տղայական ռազբորկաներ կազմակերպեք։ Ժողովուրդը, բարեբախտաբար, մշտապես ավելի գիտակից է, քան իր բոլոր ժամանակների կառավարիչները։
Հ․Գ․ Միակ բանը, որն ինձ տխրեցրեց, այդ մի քանի հարյուր լայքերն են, որոնք առկա են՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի ֆեյսբուքյան ստատուսի ներքո։ Դա նշանակում է, որ այդքան մարդ պատրաստ է մեկ կոչով բռնություն գործադրել, ցավոք, և ավաղ։ Բայց այդ մի քանի հարյուրն ամենևին ժողովուրդ կոչել չի կարելի»:
https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/3126494027373376