fbpx
Աշխարհ

Վրաստանում գրանցվել են կորոնավիրուսի նոր դեպքեր

Covid-19 կորոնավիրուսի կանխարգելման և վերահսկման շտաբը իր կայքում տեղեկացրել է, որ Վրաստանում կորոնավիրուսի վարակման ևս երկու դեպք է գրանցվել։

Այսպիսով Վրաստանում այժմ կորոնավիրուսով վարակված է 15 մարդ: Նրանցից 14-ը բուժվում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում, իսկ մեկը` Սաչխերի բժշկական կենտրոնում (Իմերերի շրջան):

Բժիշկները նախազգուշացնում են, որ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը կավելանա, քանի որ համաճարակաբանական վիճակը Չինաստանից դուրս վատթարանում է:

Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսի կասկածանքով 51 մարդ կա, նրանք շարունակում են մնալ հիվանդանոցներում բժիշկների վերահսկողության տակ: Ավելի քան 140 մարդ, որոնց մոտ հիվանդությունը չի հաստատվել, կարանտինում են:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ