fbpx
Քաղաքականություն

ՀՀ-ում Սիերա Լիոնեյի առաջին դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարան (նստավայրը՝ Թեհրան):

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել Ալի Բադարա Կամարային և հույս հայտնել, որ նա, որպես Հայաստանում Սիերա Լեոնեի առաջին դեսպան, իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև կապերի զարգացմանը:

Անդրադառնալով համագործակցության հեռանկարային ուղղություններին՝ զրուցակիցները մասնավորապես առանձնացրել են կրթության և գիտության, մշակույթի ոլորտները: Խոսվել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների միջև փոխգործակցության կարևորության մասին:

Դեսպան Ալի Բադարա Կամարան վստահեցրել է, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի Հայաստանի և Սիերա Լեոնեի միջև համագործակցությանը նոր լիցք հաղորդելու համար», – ասվում է նախագահականում հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ