fbpx
Հասարակություն

Հաղթանակ զբոսայգին ու Կոմիտասի անվան պանթեոնը փակ կլինեն մայիսի 8-ին և 9-ին

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Կենտրոնը հայտնում է, որ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ:

«Հնարավոր մարդկային կուտակումներից խուսափելու և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով՝

Մայիսի 8-ին՝ ժամը 20:00-ից մինչև մայիսի 9-ը՝ ժամը 23:59-ը, արգելվելու է տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը Հաղթանակ զբոսայգու անմար կրակի հուշահամալիրի տարածք և հարակից ճեմուղիներ,

Մայիսի 9-ին՝ ժամը 08:00-ից մինչև ժամը 23:59-ը, արգելվելու է տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը Կոմիտասի անվան պանթեոն,

«Եռաբլուր» պանթեոնում մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով նշանակվելու են ոստիկանական վերակարգեր մայիսի 8-ին՝ ժամը 07:00-ից մինչև մայիսի 9-ը՝ ժամը 23:59-ը: Հորդորում ենք «Եռաբլուր» պանթեոն այցելել փոքր խմբերով։

Շնորհակալություն ըմբռնման համար: Նշենք նաև, որ վերոնշյալ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/689326361903294

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ