fbpx
Սպորտ

Հաղթանակը նվիրում ենք Էնրիկեին և նրա ընտանիքին.Ռամոս

Եվրո 2020-ի ընտրական փուլի շրջանակներում տեղի ունեցած Մալթայի հետ հանդիպումից (2-0) հետո Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ Իսպանիայի հավաքականը այդ հաղթանակը նվիրում է գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին և նրա ընտանիքին:

«Չնայած գլխավոր մարզչի բացակայությանը` մենք լավ էինք պատրաստված հանդիպմանը:

Հեշտ իրավիճակ չէ, երբ թիմը ցավում է մարզչի համար, որի մոտ անձնական խնդիրներ են առաջացել: Այս հաղթանակը նվիրում ենք Էնրիկեին և նրա ընտանիքին: Մենք արեցինք այն, ինչ պարտավոր էինք: Թիմում բոլորը մեծ ընտանիքի մի մասնիկն են, և մեկը մյուսին աջակցում է, երբ խնդիրներ են առաջանում»,- Ռամոսի խոսքը մեջբերել է Marca-ն:

Ընտանեկան խնդիրների պատճառով Էնրիկեն ներկա չի եղել խաղին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ