fbpx
Սպորտ

Ինտերը լրացուցիչ ժամանակում հաղթեց Պարմային

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ինտերը» հյուրընկալել էր «Պարմային»։

Միլանյան թիմը լրացուցիչ ժամանակում հաղթեց 2։1 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ։

Խաղի հաշիվը 38-րդ րոպեին բացեց «Պարմայի» կիսապաշտպան Ստանկո Յուրիչը, որը 26-րդ րոպեին էր մտել խաղադաշտ՝ փոխարինելով Դենիս Մանին։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ տանտերերի կազմում հաշիվը հավասարեցրեց Լաուտարո Մարտինեսը։

Լրացուցիչ ժամանակի 2-րդ խաղակեսում միլանյան ակումբին հաղթանակ պարգևեց Ֆրանչեսկո Աչերբիի խփած գոլը։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 67-րդ րոպեին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ