fbpx
Քաղաքականություն

Հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում

Օգոստոսի 17-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության գրասենյակի ղեկավար Մարգո Շիլդսի, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման հայաստանյան ծրագրի ղեկավար Էլիզաբեթ Դուֆրեյնի և սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրով աջակցող կապալառու Լորեն Բարդինի հետ:

Հանդիպմանը մասնավորապես քննարկվել են արտակարգ իրավիճակների նախարարության կողմից նախատեսվող ուսումնավարժանքի տեխնիկական և մարդկային ուժի պատրաստվածության խնդիրները:

ՓԾ տնօրենի խոսքերով՝ նմանատիպ դասընթացներն ու վարժանքները կազմակերպվում են աշխատակիցների գործնական հմտությունների կատարելագործման համար: Նախարարության նպատակն է կանխարգելիչ միջոցառումների արդյունքում նվազեցնել աղետների ռիսկերը: Վարժանքի ընթացքում կիրառվելու են տեխնիկական և աղետի գոտում գործողությունների պլանային նոր մոտեցումներ, որոնք առավել արդյունավետ կդարձնեն փրկարարական աշխատանքները:

Առաջիկայում կողմերը նախատեսում են քննարկել ԱՄՆ դեսպանության պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային միջադեպերի պատրաստվածության ծրագիրը:

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին հուշամեդալներով, հույս ունենալով համատեղ աշխատանքների շարունակականության և արդյունավետ փոխհամագործակցության:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ