Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը և ժողովրդի հավատին:
«Միակ ինստիտուտը, որ գոյատևել է ու հարտևելու է մեր ժողովրդի հետ դա Հայ Առաքելական եկեղեցին է: Այսքանով ամեն ինչ ասված կլիներ՝ դեմ կանգնելու մեր ժողովրդի մեծամասնության հավատքի ու առաջին հայացքից եկեղեցու դեմ տարվող պրոպագանդային, եթե չլիներ եկեղեցու լռությունը…
Բազմաթիվ անգամներ եմ ասել, որ ես մեր եկեղեցու հետևորդն եմ, հավատացյալ եմ, սակայն չեմ գտնում այն պայծառ կետը, որը շատերին, այդ թվում և ինձ հոգևոր, փիլիսոփայական ու նաև պրակտիկ խոսք կասեր, որ կլցներ այն բացն, ինչը փնտրում եմ այսօրվա փիլիսոփաների, միջազգային հոգևոր առաջնորդների խոսքերում: Ես չեմ դառնում նրանց հավատի ու փիլիսոփայության կրողը, բայց ինչոր առումով հետևորդ եմ դառնում: Նախանձով եմ նայում ու ընդունում այն, որ իրենց հավատացյալները գտնում են իրենց այդ մտորումներում:
Ես չգիտեմ, թե ինչքանով եմ մեղավոր, որ իմ հավատքը քարոզող ու ինչ ու տեղ օբյեկտիվորեն մեր պետականությանը հավասարեցված ինստիտուտը լուռ է՝ կարծես այլևս Աստծո խոսքը չի փոխանցում հայ ժողովրդին:
Ես չգիտեմ, թե ինչքանով են մեղավոր եկեղեցու արդարամիտ ու ուժեղ սպասավորները, որ կարծես՝ համակերպված են իրավիճակի հետ լուռ գոյակցելուն, ինչը շատերի մոտ տպավորություն է ձևավորել, որ եկեղեցին դա բիզնես է, եկեղեցին դա օտար երկրի շահերն է ներկայացնում ու սպասարկում:
Ես չգիտեմ, թե ինչքանով է մեր ժողովուրդը մեղավոր, որ լուռ է իր ու Աստծո միջև կապն ապահովող միակ ինստիտուցիոնալ աղբյուրը:
Ես վստահաբար գիտեմ, որ հայ ժողովուրդը, այդ թվում և ես կարիք ունենք կենարար խոսքի, հատկապես այս օրերին, որ ամբողջ աշխարհը փոփոխությունների է ենթարկվում և շարժվում է անհավատալի արագությամբ, ու երբեմն էլ անհասկանալի ուղղությամբ:
Ես վստահաբար գիտեմ, որ հայ ժողովուրդը, այդ թվում և ես կարիք ունենք լսելու մեր հոգևոր առաջնորդների խոսքը, որը կաջակցի պետական համակարգին համավարակի դեմ պայքարում և կհորդորի բոլորին հետևել հակահամաճարակային կանոններին՝ պաշտպանելու մարդկանց առողջությունն ու կյանքերը:
Ես վստահաբար գիտեմ, որ եկեղեցու դերը պետք է բարձր պահել, քանի որ օբյեկտիվորեն դրա հիմքերը կան, և պետությունը որոշակի միջամտությամբ պետք է ձևափոխի մեր եկեղեցուն, ճանապարնհներ հարթի մարդու և եկեղեցու միջև, կարող հոգևորականներին առաջ մղելու եղանակներ կիրառի ու ազատագրի եկեղեցին կաղապարներից հանուն հայ ժողովրդի:
Իսկ դասավանդվող առաւկային դեմ չեմ, որ դասավանդվի, բայց դասավանդվի մասնագետների կողից, ինչը կասկածում եմ, որ ամբողջ ծածկությով կա, որոնք դպրոցականներին կուսուցանանեն եկեղեցու պատմությունը որպես պետականակենտրոն առարկա և կձևավորեն ոչ միայն գիտելիք ունեցող մարդիկ, այլև գիտակից հասարակության մարտիկներ:
Ի վերջո պետք է համաձայնվել, որ մեր եկեղեցին պետականության սյուներից է, այլ ոչ թե հակառակը, և դրա ուժեղ լինելը բխում է պետության շահերից: Հուսամ, որ կգտնվի ներքին պոռթկումը՝ քայլելու ժամանակակից, խոսելու ժամանակակից և նոր շունչ հաղորդելու իր հավատացյալներին»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4299731086705419