fbpx
Սպորտ

Հայաստանի Բասկետբոլի Մ-16 հավաքականը նոր մարզիչ ունի. Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիա

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը նոր մարզիչ ունի. Զորիկ Իսաջանին։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը՝ հղում անելով Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիային:

ՀԲՖ-ի փոխանցմամբ՝ մասնագետը թիմին կնախատրաստի 2020 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը։

Նշենք, որ Իսաջանին ծնվել է 1970 թվականին Թեհրանում։ 1990-ականներից բնակվում է ԱՄՆ-ում:

Զորիկ Իսաջանին երկար տարիների մարզչական փորձ ունի: 2007-2009-ը եղել է «Րաֆֆի» միության գլխավոր մարզիչը, 2010-2015-ը՝ Գլենդել քոլեջի օգնական մարզիչ: 2015 թվականից մինչև օրս Մերդինյան վարժարանի ընդհանուր մարզական պատասխանատուն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ