fbpx
Քաղաքականություն

Հայաստանի և Վրաստանի նախագահները կարևորել են երկրների միջև համագործակցության խորացումը

Այսօր՝ մարտի 13-ին, ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ընցունելության արարողությունը:

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկու բարեկամ երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների ու համագործակցության խորացումը:

«Հայ և վրացի ժողովուրդները հազարամյակների բարեկամական պատմություն ունեն: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում հսկայական ներուժ ունի: Մենք շատ պետք է աշխատենք, որպեսզի այդ համագործակցությունը լինի խորը, լայն և շատ շահավետ», – դեսպանության փոխանցմամբ՝ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ