fbpx
Սպորտ

Հայաստանի Մ21 հավաքականը ժամանել է Կատանիա

Նոյեմբերի 16-ին Հայաստանի Մ21 հավաքականը ժամանեց իտալական Կատանիա քաղաք, որտեղ նոյեմբերի 19-ին կանցկացնի ԵՎՐՈ 2021-ի որակավորման խմբային փուլի հանդիպումը Իտալիայի ընտրանու հետ:

Թիմը հանգրվանել է «Գրանդ Օտել Բայա Վերդե» հյուրանոցում։ Նոյեմբերի 17-ին մեր ընտրանին կանցկացնի մեկ մարզում, իսկ նոյեմբերի 18-ին կկայանա երիտասարդական հավաքականի նախախաղային մարզումը «Ցիբալի» մարզադաշտում:

Իտալիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին։

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ