Ֆրանսիական հայտնի lefigaro.fr-ն «Հայաստանում կա գինեգործական հարուստ պոտենցիալ» վերտառությամբ հոդվածով անդրադարձել է հայկական գինեգործական ավանդույթներին:
Հոդվածում նշվում է, որ Հայաստանը հայտնի է որպես գինեգործության օրրան:
«Հայաստանում՝ Արենիի քարանձավում, հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինու հնձանը, որը թվագրվում է մ.թ.ա 4000 թվականին»,- նշված է հոդվածում:
Այնուհետև հոդվածագիրն այցելել է Հայաստանի տարբեր մարզեր, ծանոթացել գինու արտադրության ընթացքին՝ խաղողի այգիներից մինչև գինու գավաթ: