Զինված Ուժեր

Հայաստանի դիտարկում է ԼՂ-ի անկախությունը ճանաչելու հարցը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցին։

Նա ասել է, որ Հայաստանի օրակարգում կա Արցախի անկախությունը ճանաչելու հարցը, ինչպես նաև ԼՂ-ի հետ ռազմաքաղաքական դաշինք ձևավորելու հարցը։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի քայլերն ուղղված են Արցախում երկարաժամկետ կայունության հաստատմանը։

ՀՀ վարչապետը նշել է նաև, որ Հայաստանն իր անվտանգությունը կապահովի՝ ՀԱՊԿ-ի հետ, թե առանց դրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ