fbpx
Քաղաքականություն

Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Եթովպիայում

Հայաստանը նախատեսում է մինչև այս տարվա վերջ դիվանագիտական ներկայացուցչություն բացել Եթովպիայում: Ելույթ ունենալով դեսպանների և դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հավաքի ժամանակ՝ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության համար Աֆրիկյան մայրացամաքը մնում է դեռևս նոր ուղղություն:

«Այս նոր ուղղությունը բացում ենք Աֆրիկայում մեր պատմական բարեկամ Եթովպիայի հետ սերտ համագործակցություն հաստատելու ճանապարհով: Նախատեսվում է դեռևս այս տարի բացել մեր դիվանագիտական ներկայացուցչությունը Ադիս Աբեբայում», – ասաց նախարարը՝ Եթովպիան բնութագրելով որպես տարածաշրջանի յուրօրինակ դարպաս:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ